Մեկնարկել է ԱԺ քառօրյայի հերթական նիստը. սպասվում է նաև կառավարության անդամների հետ պատգամավորների հարցուպատասխան. ՈՒՂԻՂ
Մեկնարկել է ԱԺ նստաշրջանի հերթական քառօրյայի 3-րդ նիստը, որին գրանցվել է 99 պատգամավոր։
նախօրեին քննարկվել էր 2017 թվականի պետբյուջեի լրամշակված նախագիծը։ Քննարկված հարցերն այսօր դրվելու են քվեարկության:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-8-ը քառօրյա նիստերի օրակարգում դրված է 132 հարց և 32 միջազգային պայմանագիր։
Նշենք նաև, որ այսօր ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ժամը 16:30-ին խորհրդարան կժամանեն նաև կառավարության անդամները, որոնց հետ տեղի կունենա հարցուպատասխան: