3227 դիտում
10:23 24-06-2021
Նշանակովի պետական պաշտոնյաները՝ մարզպետները, ճնշում են գործադրում ընտրողներից մանդատ ստացած համայնքապետների նկատմամբ.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ Լոռու մարզպետը մի քանի հոգու հետ Օձուն համայնքի ղեկավարի նկատմամբ մարզպետարանում բռնաճնշումներ է իրականացրել, ընդհուպ տեղի է ունեցել քաշքշուկ ու ձեռնամարտ, իսկ պատճառը եղել է այն, որ նա սատարել է ընդդիմադիր դաշինքներից մեկին։ Թեման միանգամից դարձավ լայն քննարկման ու քննադատության առարկա, սակայն, հանուն արդարության, պետք է նշել, որ սա ինչ-որ առումով սպասելի էր, քանի որ Նիկոլ Փաշինյանը դեռևս քարոզարշավի օրերին նշել էր, թե ընտրություններից հետո լինելու են վենդետաներ նաև համայնքապետների նկատմամբ։
Ճիշտ է, նա նշել էր, թե խոսքը ֆիզիկական հաշվեհարդարի մասին չէ, այլ քաղաքական, քաղաքացիական վենդետայի, բայց, ինչպես երևում է, իշխանությունները ոչնչի առջև կանգ չեն ուզում առնել: Ավելին, երեկ տեղեկություններ տարածվեցին նաև Արագածոտնի մարզպետի մասնակցությամբ միջադեպերի մասին։ Մենք տեղեկություններ ունենք, որ այս դեպքերը միակը չեն, քանի որ շատ համայնքապետներ ներկա դրությամբ գտնվում են իշխանության տեղական ներկայացուցիչների խոշորացույցի տակ, ավելին, այս երեք տարվա ընթացքում իշխանության «թրի տակով» չանցած համայնքային ղեկավարների վերաբերյալ «դոսյեներ» են պատրաստվել, իսկ այդ գործընթացն առավել ակտիվացել էր նախընտրական շրջանում։
Փաստացի նշանակովի պետական պաշտոնյաները, այս դեպքում՝ մարզպետները, ճնշում են գործադրում ընտրողներից մանդատ ստացած համայնքապետների նկատմամբ, ինչը իրավական ու քաղաքագիտական տեսակետից մասնագետներն ուղղակի աբսուրդ են որակում։ Ի դեպ հավելենք, որ, մեր տեղեկություններով, նախորդ գիշեր Օձունում թալանել են համայնքապետ Արսեն Տիտանյանին պատկանող մսամթերքի խանութը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3100 դիտում
09:45 13-10-2016
Արկադի Փելեշյանի նկատմամբ ճնշում են գործադրում. «Ժամանակ»
11855 դիտում
09:05 28-09-2018
ԲՀԿ-ական պաշտոնյաները և հատկապես մարզպետները մոտ ապագայում կարող են զրկվել իրենց պաշտոններից. «Ժամանակ»
Այս բաժնից
2107 դիտում
08:00 14-01-2025
Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ»
2209 դիտում
16:29 13-01-2025
Հանցավորության դեմ պայքարի և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am