211652_close_icon
views-count59952 դիտում article-date 23:01 22-06-2021

Երեկ Երևանում ինքնաձիգից անկանոն կրակոցներ արձակողը հայաստանյան լրատվական դաշտում հայտնի Ռուբեն Գրդզելյանն է. ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են նրան ու հրազենը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ  Սևան Նազարյանի  որոշմամբ ՀՀ քր օր-ի 235 հոդվածի 1-ին և 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է  քրեական գործ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է  երեկ՝ հունիսի 21-ին, Երևանում  Այգեստան 9 փողոցում տեղի ունեցած կրակոցների փաստով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված քրգործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված կրակոցները արձակելու կասկածանքով ոստիկանութան Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ,  ոստիկանության կենտրոնական բաժնի և քրեական հետախուզության և հետաքննական բաժանմունքի ծառայողները տաք հետքերով պարզել  են կրակողի ինքնությունը, այնուհետև նրա հետ անցկացրած բացատրական աշխատանքի արդյունքում կասկածյալը ներկայանում է  ոստիկաններին իսկ հետո արդեն բացատրական աշխատնքների արդյունքում ներկայացնում է  հանցագործության գործիք հրազենը:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Երևան քաղաքի բնակիչ, 43-ամյա Ռուբեն Գրդզելյանն է:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 21-ին  կրակոցներ էին հնչել Երևանում: ժամը  21:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ  Այգեստան փողոցում՝ Ջոն Կիրակոսյանի (ժողովրդին  հայտնի Ձերժինսկու դպրոցի հարևանությամբ) կրակոցներ  են հնչել:

ժամանել էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի, նույն վարչության քրեական հետախուզության  բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ:

Ժամանել էր նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել էին ինքնաձիգից արձակված 7 կրակված պարկուճ: Դեպքի վայրում զննություն էր կատարում ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքի  ավագ հետաքննիչ  Սևան Նազարյանը:

Տեղում աշխատում էին նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Փաստի առթիվ Ս. Նազարյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում:

Ոստիկանությունը ձեռնարկում էր անհրաժեշտ օպերաստիվ-հետախուզական միջոցառումներ՝ կրակողի ինքնությունը, նրան և ինքնաձիգը հայտնաբերելու  ուղղությամբ:

 Խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման ենթարկված, 43-ամյա Ռուբեն Գրդզելյանն է


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի        
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 112+
112+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր