211652_close_icon
views-count100387 դիտում article-date 22:32 21-06-2021

Կրակոցներ Երևանում. Ջոն Կիրակոսյանի դպրոցի հարևանությամբ հնչել են կրակոցներ. հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված պարկուճներ. ժամանել է Երևանի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 21-ին,  կրակոցներ են հնչել Երևանում: ժամը  21:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ  Այգեստան փողոցում՝ Ջոն Կիրակոսյանի (ժողովրդին  հայտնի Ձերժինսկու դպրոցի հարևանությամբ) կրակոցներ  են հնչել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի, նույն վարչության քրեական հետախուզության  բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 7 կրակված պարկուճ:

Այս պահին դեպքի վայրում զննություն է կատարում ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքի  ավագ հետաքննիչ  Սևան Նազարյանը:

Տեղում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Փաստի առթիվ Ս. Նազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերաստիվ-հետախուզական միջոցառումներ՝ կրակողի ինքնությունը, նրան և ինքնաձիգը հայտնաբերելու  ուղղությամբ:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները տաք հետքերով արդեն գիտեն ենթադրյալ կասկածյալի ինքնությունը;

Օպերատիվորեն  ժամանել է նաև ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժնի  պետ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 112+
112+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր