211652_close_icon
views-count40355 դիտում article-date 20:11 22-06-2021

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ВАЗ 2115-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Mercedes-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

  Այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: ժամը 15:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում  Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի բնակիչ,  21-ամյա  Գևորգ Ալեքսանյանը իր վարած   ВАЗ 2105  մակնիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթեկելի գոտի, անցնելով բաժանարար գոտին , բախվել է դեպի Էջմիածին ընթացող  Էջմիածին քաղաքի բնակիչ, 63-ամյա  Բաբկեն Ասատրյանի վարած Mercedes մակնիշի ավտոմքենային և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Վաղարշապատ»  բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՃՈ  ավագ տեսուչներ Արմեն Ստեփանյանն ու Արտակ Հակոբյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչպես նաև նույն վաշտի ավագ հետաքննիչ  Գևորգ Եզիազարյանը կարողանա դեպքի վայրի զննություն կատարել:

Փաստի առթիվ Գ. Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել են նաև  ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վթարի պատճառը եղել է ինչ-որ հետիոտն, ով փողոցը անցնելիս է  եղել ու   ВАЗ 2115–ի վարորդը նրան վրաերթի չենթարկելու համար դուրս է եկել հանդիպակաց և բախվել Mercedes -ին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր