211652_close_icon
views-count10421 դիտում article-date 15:33 22-06-2021

Օրակարգում մնալու է իշխանություն վերցնելու, վարչապետ դառնալու հարցը. Ռոբերտ Քոչարյան. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Այո, մեր նպատակը ամբողջական հաղթանակն էր, մենք վերցրել ենք առաջին խրամատները և այդ խրամատներում պետք է ամրանանք և ապահովենք ամբողջական հաղթանակը: Կարծում եք, որ ինչ-որ մանդատների համա՞ր ենք գնում խորհրդարան, ոչ, մենք գնում ենք իշխանության և պատասխանատվություն կրելու երկրի համար. սա է նպատակը»,-ասաց նա, փոխանցում է Tert.am-ը։

Քոչարյանը նշեց, որ այս հարցը չի կարող օրակարգից դուրս գալ, քանի երկրի ղեկին այս իշխանություններն են, նա շեշտեց, որ այս հարցը օրակարգից դուրս կգա միայն այն ժամանակ, երբ ներկա իշխանությունների փոխարել այլ ազգային իշխանություն գա: «Եթե նման բան կատարվի, ապա ես ինձ ազատ մարդ կհամարեմ ու կզբաղվեմ իմ գործունեությամբ, բայց սրանք ուղղակի վտանգ են ՀՀ-ի համար և իրենց ամբողջ գործունեությամբ ապացուցել են, որ վտանգ են, սպառնալիք են, և այդ սպառնալիքը պետք է հեռացվի»:

Մանրամասները՝ տեսանյութում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր