211652_close_icon
views-count2799 դիտում article-date 23:36 12-06-2021

«Ժողովրդի իշխանություն»-օլիգարխներ նոր ախպերություն է ձևավորվում, կիսվում են, ցուցակները նայեք․ Ռոբերտ Քոչարյան. Tert.am

Այս 3 տարում գնաճն այնպիսին էր, որ եկամուտների մի մասը կերավ, գործազրկությունը էապես աճել է, մարդկանց ռեալ եկամուտները նվազել են, արտագաղթը ավելացել է։ Այս մասին Ալավերդիում քարոզարշավի ընթացքում հայտարարեց ՀՀ 2-րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը, հայտնում է Tert.am-ը:

Նա հիշեցնում էր, թե Նիկոլ Փաշինյանը ինչ էր խոստացել և ինչ պատկեր ունենք՝ տնտեսությունից մինչև Արցախի հարց։

«Եթե հիշում եք հաջորդ կարգախոսն էր՝ «հարուստներից ամեն ինչ կվերցնենք և կբաժանենք ժողովրդին»։Հիշում եք չէ՞, ամենաոգևորիչ կարգախոսն էր, մարդիկ սիրում են, որ մեկին ունեզրկեն մյուսներին բաժանեն։ Քանի՞ դեպք գիտեք, որ հարուստներից վերցրին և մյուսներին բաժանեցին։ Եթե գոնե մի դեպք գիտեք, պատմեք, մատնանշեք, բացարձակապես չկա, ի՞նչ է կատարվել, հիմա նայեք իրենց ցուցակներին, օլիգարխները հայտնվել են իրենց ցուցակում։ Սա ի՞նչ է նշանակում՝ կիսվել են, նոր ախպերություն են ձևավորել ժողովրդի իշխանության և օլիգարխիկ համակարգի, նոր ախպերություն մեր իրականության մեջ»,- մանրամասնեց Ռոբերտ Քոչարյանը։

Նմանատիպ նյութեր