7716 դիտում
21:00 21-06-2021
Այս ընտրություններում հաղթողներ և պարտվողներ չեն լինելու, քանի որ ցանկացած դասավորումների դեպքում հաղթելու է ժողովուրդը, Սամվել Բաբայան
Հարգելի' հայրենակիցներ
Մի քանի օր առաջ ես ասել եմ, որ այս ընտրություններում հաղթողներ և պարտվողներ չեն լինելու, քանի որ ցանկացած դասավորումների դեպքում հաղթելու է ժողովուրդը, որովհետև ընտրությունը կատարում է ժողովուրդը:
Այսօր ես կրկնում եմ`տեղի է ունեցել ժողովրդի ընտրություն, հաղթել է ժողովուրդը և ես ձեզ շնորհավորում եմ, հարգելի' հայ ժողովուրդ: Թո'ղ ձեր բոլոր սպասումները իրականանան:
Հատուկ երախտագիտությունս եմ հայտնում իմ ընտրողներին. 14.935 ընտրողներից յուրաքանչյուրին, ով իր ձայնը տվեց ինձ և մեր «Ազատական» կուսակցությանը, ով հավատաց և ընդունեց մեր միասնական Հայրենիքի զարգացման իմ ծրագիրը: Ես միշտ ձեզ հետ եմ և միշտ ծառայելու եմ իմ ժողովրդին: Ես հպարտ եմ իմ հանդեպ ունեցած ձեր վստահությամբ և ձեր այն անսասան համոզմամբ, որ միշտ ձեր առաջ եղել եմ և լինելու եմ ազնիվ: Ես երբեք չեմ ստել, երբեք շահի համար իմ դիրքորոշումը չեմ փոխել, և այս նախընտրական շրջանում ես հավատարիմ եմ մնացել իմ սկզբունքներին:
Ես չեմ գնացել քաղաքական տրամադրությունների և սպասումների քմահաճույքի ետևից: Իմ ամեն մի խոսք, անկախ նրանից` ասվել է այն լրագրողների հետ զրույցում, թե ընտրողների հետ հանդիպման ժամանակ` ճշմարտություն է: Եվ միշտ այդպես կլինի:
Ես շնորհավորում եմ Խորհրդարան անցած բոլոր երեք կուսակցություններին և քաղաքական ուժերին. կո'չ եմ անում ձեզ մի կողմ թողնել ձեր անձնական շահերն ու հավակնությունները և սկսել աշխատել իր ձայնը ձեզ վստահած ժողովրդի շահերից:
Այսօր ձեր վրա, որպես օրենսդրական մարմին, ծանր բեռ է ընկած: Մեզ անհրաժեշտ է Սահմանադրություն, որը ճանապարհ կբացի դեպի ուժեղ զարգացած պետություն և դրանից բխող այնպիսի օրենսդրություն, որը կբացառի դրա երկակի մեկնաբանության բոլոր հնարավորություններն ու միջոցները, որպեսզի վերջապես պաշտպանվեն յուրաքանչյուր քաղաքացու իրավունքներն ու շահերը` անկախ նրա կարգավիճակից ու հնարավորություններից:
Միայն այդ դեպքում է արմատախիլ լինելու կոռուպցիան և նրա դեմ կեղծ պայքարը: Ձեր ամեն մի ծրագիրը պետք է լինի իրագործելի և ուղղվի ժողովրդի կյանքի բարելավմանը:
Ես հույս ունեմ, որ քաղաքական ուժերը իրենց մեջ ուժ կգտնեն, որ չտանեն ժողովրդին մասնատման, չավելացնեն ցնցումներն այս դժվար ժամանակներում, այլ կհամախմբեն մեր ժողովրդին` հանուն հզոր պետության:

Նմանատիպ նյութեր
1214 դիտում
16:58 01-06-2015
Էրդողանը խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում խոստացել է որոշ նախարարություններ օպտիմալացնել
Այս բաժնից
847 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
691 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
742 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են