14619 դիտում
12:23 03-04-2017
Ներքաղաքական պայքարում հաղթողներ ու պարտվողներ չեն լինում. Մանվել Գրիգորյանի ուղերձը՝ ԱԺ ընտրությունների կապակցությամբ
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը ուղերձ է հղել ԱԺ ընտրությունների կապակցությամբ, որում ասված է.
«Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից շնորհավորում եմ մեր պետությանը, հայ ժողովրդին հերթական կարեւոր քննությունը հաջողությամբ հանձնելու կապակցությամբ:
Նորացված Սահմանադրությամբ առաջին խորհրդարանական ընտրությունը մեր երկրում անցավ բարձր մակարդակով, հայ ազգը հերթական անգամ ապացուցեց, որ միասնական է, պետականամետ է եւ օրինապաշտ: Մեր ժողովուրդը միասնաբար ընտրեց բարձրագույն օրենսդիր մարմին, որն այսուհետ նաեւ պետության կարեւորագույն հաստատությունն է լինելու, բոլոր որոշումների կայացնողն է լինելու, երկրի բարձրագույն ատյանն է լինելու:
Ժողովրդավարական, ազգային ընտրությունների կայացած փաստի առիթով շնորհավորում եմ հայոց բանակին՝ դիրքապահ զինվորից պաշտպանության նախարար եւ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար: Դուք, թանկագին մեր սահմանապահներ, կարող եք համոզված լինել, որ ունեք ամուր թիկունք, որ մեր երկրում երաշխավորված է անվտանգությունը, որը բերելու է նաեւ առաջընթացի, տնտեսական զարգացման:
Երկրապահի անունից շնորհավորում եմ ամբողջ քաղաքական դաշտին, բոլոր քաղաքական ուժերին: Ներքաղաքական պայքարում հաղթողներ ու պարտվողներ չեն լինում: Ամենքս ենք հաղթել, քանի որ հայ ժողովուրդը գիտակցված ընտրություն է կատարել, իսկ ընտրությունը քաղաքական ծրագրերի մրցակցություն է, որը չի ավարտվում այսօր: Հայրենասեր, ազգին նվիրված, պետությանը ծառայելու պատրաստ բոլոր կուսակցություններն էլ կշարունակեն պետականամետ ծրագրերի մշակումը՝ այդ կերպ պատրաստվելով արդեն հաջորդ ընտրություններին, իսկ ծրագրերի մրցակցությունից շահելու է հայ ազգը, շահելու են Հայաստան պետությունն ու հայկական Արցախ պետությունը:
Այնպես որ՝ ի գործ: Յուրաքանչյուրս մեր տեղում մեր հնարավորությունների չափով օգտակար լինենք մեր երկրին: Եվ խաղաղություն մեզ:
Աստված ամենքիս պահապան»:
Նմանատիպ նյութեր
2674 դիտում
10:48 13-01-2022
Սողացող պատերազմներում հաղթողներ չեն լինում․ «Հայաստանի Հանրապետություն»
1517 դիտում
18:38 05-05-2015
Գեներալ Մանվել Գրիգորյանի շնորհավորական ուղերձը` Արցախի ԱԺ ժողովրդավարական ընտրությունների կապակցությամբ
Այս բաժնից
730 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
613 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
418 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը