Արմեն Չարչյանին կազատեն․ փաստաբան
. «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին ազատ կարձակեն։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նրա պաշտպան Արամ Վարդևանյանը։ Նա հայտնել է, որ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շահվերդյանը բավարարել է իր և Էրիկ Ալեքսանյանի բողոքը:
«Պրոֆեսոր Չարչյանը րոպեներ անց կլինի ազատության մեջ»,-գրել է Վարդևանյանը:
Հիշեցնենք՝ օրեր առաջ համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն ասում է տնօրինությունը շատ կոշտ, խիստ համարժեք վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։