3299 դիտում
18:18 02-09-2015
Սյունիքի մարզպետի օգնական Զարզանդ Նիկողոսյանին կազատեն դպրոցի փոխտնօրենի պաշտոնից
Սյունիքի մարզպետի օգնական Զարզանդ Նիկողոսյանը քիչ առաջ ազատվեց Կապանի թիվ 6 դպրոցի տնօրենի տեղակալի պաշտոնից: Այս մասին իր [url=https://www.facebook.com/armen.ashotyan]ֆեյսբուքյան էջում [/url]գրառում է կատարել կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Սյունիքի մարզպետարանի հետ հարցը քննարկելուց հետո որոշվեց չեղյալ անել Կապանի դպրոցներից մեկում փոխտնօրենի նշանակման մասին որոշումը։ Շնորհակալություն լրատվական միջոցներին` օպերատիվ աշխատանքի համար»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ից Զարզանդ Նիկողոսյանը նշանակվել էր դպրոցի տնօրենի՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ: Այդ նշանակումը հարուցել էր սոցցանցերի օգտատերերի և լրատվամիջոցների զայրույթը, և ԿԳՆ նախարարը խոստացել էր ուսումնասիրել խնդիրն ու լուծում գտնել Սյունիքի մարզպետարանի հետ, թեպետ դպրոցը ԿԳՆ ենթակայության տակ չէ:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
943 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»