211652_close_icon
views-count5881 դիտում article-date 23:34 19-06-2021

Դատարանից չկա ոչ մի տեղեկություն, այն դեպքում երբ մեր բողոքը քննվում ու լուծվում է անհապաղ. Արամ Վարդևանյան

Արդեն աբսուրդային իրավիճակ է ստեղծվում պրոֆեսոր Չարչյանի դեպքով, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

«Դատարանից չկա ոչ մի տեղեկություն, այն դեպքում երբ մեր բողոքը քննվում ու լուծվում է անհապաղ:

Դադարեցրեք այս խայտառակությունը: Րոպե շուտ պետք է ապօրինի ձերբակալումը վերացվի»,- գրել է Վարդևանյանը:

«Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի ղեկավար Արմեն Չարչյանը, որը նաև պատգամավորության թեկնածու է, մեղադրվում է տվյալ կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու մեջ, ինչի առթիվ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով նա ձերբակալվել է:

Նմանատիպ նյութեր