211652_close_icon
views-count325 դիտում article-date 23:46 09-06-2026

Ժողովուրդ ջան քայլերից մի քանիսի մասով դատական ակտեր Վարչական դատարանից տևական ժամանակ է ունենք. Արամ Վարդևանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է.

«Քայլ 1. Տարածել ատելության խոսք քարոզարշավի ընթացքում ընտրողի կամքին միջամտելու նպատակով,

Քայլ 2. Կիրառել վարչական ռեսուրս ամեն տեղ ու ամեն ձև,

Քայլ 3. Ռեպրեսիաներ իրականացնել, կալանավորել թեկնածուներից մինչև վստահված անձանց մաքսիմալ քաղաքական գործընացներին միջամտելու նպատակով,

Քայլ 4. Քվեարկության օրը կազմակերպականից, մինչև հաշվարկ ու քվեների արձանագրում մեծ խախտումներ թույլ տալ:

2026 հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ իշխանական քայլերը: Ժողովուրդ ջան քայլերից մի քանիսի մասով դատական ակտեր Վարչական դատարանից տևական ժամանակ է ունենք, մյուս մասերով վերահաշվարկի պահանջներ ու դեռ ԿԸՀ դիմումներ են ներկայացվելու:

Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին»։

Նմանատիպ նյութեր