211652_close_icon
views-count38427 դիտում article-date 19:12 19-06-2021

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Renault-ը և քարով բարձված ЗИЛ-ը. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
 
Ժամը 16:10-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 42 կմ հատվածում, Կոշ գյուղի վարչական տարածքում բախվել են Renault և ЗИЛ-130 մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, մեկը՝ քաղաքացիների, մյուսն էլ՝ օպերատիվորեն ժամանած Աշտարակի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են. մեկը՝ «Աշտարակ» բժշկական կենտրոն, իսկ մյուսն էլ՝ «Արմենիա» բժշկական կենտրոն:
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:
 
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողներըտ՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Վահագն Էլոյանը, Հայկ Վարդանյանը ու Անուշավան Աղաջանյանը:
 
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է Վ. Էլոյանը, ում հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվելու են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
 
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:
 
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 101+
101+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր