Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1 աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է պատերազմի մասնակից 1 զինծառայողի դի:
Զինծառայողի ինքնությունը պարզելու նպատակով՝ կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:
Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է 1580 աճյուն, որից 23-ը՝ ընթացիկ ամսվա ընթացքում: