SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 17-ին Ապարանի ջրամբարի հարակից տարածքում գտնվող «Պողոս-Պետրոս» չգործող եկեղեցու մոտ ջրամբարից դուրս բերված դիակի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 15։50-ի սահմաններում ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, որ նշված ջրամբարում քաղաքացի է ջրահեղձ եղել։
Դեպքի վայր է ժամանել ԱԻն ջրասուզակը, ով ջրամբարից դուրս է բերել Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Էդիկ Ս-ի դին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա իր ընկերոջ՝ Արագածոտնի մարզի բնակիչ, 34-ամյա Շարո Հ-ի հետ այցելել են Ապարանի ջրամբար, որտեղ Էդիկ Շ-նի հետ միասին օղի են օգտագործել, ինչից հետո վերջինս լողանալու նպատակով մտել է ջուրը և ջրահեղձ է եղել։
Դեպքի վար ժամանած դատական բժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
«Պողոս-Պետրոս» չգործող եկեղեցու մոտ գտնվող Ապարանի ջրամբարից ԱԻՆ-ի ջրասուզակը դուրս է բերել տղամարդու դի. պարզվել է՝ նա եղել է ընկերոջ հետ
2021.06.19 12:28


