44498 դիտում
18:48 12-04-2021
3 օր տևած որոնողական աշխատանքների արդյունքում Սևանի ջրասուզակը «Ծովինար» ջրամբարից դուրս է բերել 59-ամյա տղամարդու դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈԻԹ
Քիչ առաջ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակ Արմեն Եփրեմյանը Հրազդան քաղաքում գործող «Ծովինար» ռեստորանահյուրանոցային համալիրի հարևանությամբ գտնվող «Ծովինար» ջրամբարից դուրս է բերել Հրադզան քաղաքի բնակիչչ, 59-ամյա Ցոլակ Նասոյանի դին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 10-ին ավելի քան 10 ժամ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակներ Վահե Մելքոնյանն ու Արթուր Խաչատրյանը ԱԻն ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարների հետ՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Մկրտիչ Մելքոնյանի գլխավորությամբ Հրազդան քաղաքի մի խումբ քաղաքացիների հետ Հրազդան քաղաքում գործող «Ծովինար» ռեստորանահյուրանոցային համալիրի հարևանությամբ գտնվող «Ծովինար» ջրամբարում որոնողական աշխատանքներ էին կատարում։
Նախօրեին՝ ժամը 18։30-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ էր ստացվել, որ նշված ջրամբարի մոտ հայտնաբերվել են Հրազդան քաղաքի բնակիչ՝ 59-ամյա Ցոլակ Նասոյանի հագուստները և կան տեղեկություններ, որ նա կամ անզգուշաբար ընկել է ջրամբարը կամ իրեն նետել է ջրամբարը։
Ողջ գիշեր հրշեջներն ու ջրասուզակները կատարել ին որոնողական աշխատանքներ, սակայն դրական արդյունք չէր գրանցվել։
Առավոտյան, ժամը 09։00-ից շարունակվում էին որոնողական աշխատանքները։ Ջրամբարի որոշ հատվածների խորությունը հասնում է 3-8 մետրի։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 135+
135+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
17210 դիտում
19:12 28-07-2014
6 ժամ տևած որոնողական աշխատանքի արդյունքում Սևանի ջրասուզակը Ախուրյանի ջրամբարից դուրս բերեց 22-ամյա երիտասարդի դին