56556 դիտում
21:51 11-06-2024
Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. Ազատի ջրամբարից ջրասուզակը դուրս է բերել 22-ամյա տղայի մարմինը, ով իր քրոջ և ընկերների հետ գնացել էր ջրամբար. ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Լանջազատ գյուղում գտնվող Ազատի ջրամբարում քաղաքացին ջրահեղձ է եղել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանն ու բաժնի պետի տեղակալ Սարգսյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի և վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ։
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը և ջրասուզակը։
Մինչ փրկարարների ու ջրասուզակի ժամանումը, քաղաքացիները, այդ թվում՝ ջրահեղձ եղած քաղաքացու հարազատները, ընկերները, ոստիկաններն ու պարեկները, ջրամբարի ողջ տարածքում որոնողական աշխատանքներ են իրականացրել, սակայն արդյունքի չեն հասել։
Ժամանած փրկարարներն ու ջրասուզակը մի քանի ժամ որոնողական աշխատանքների արդյունքում ջրամբարից դուրս են բերել ջրահեղձ եղած քաղաքացու դին։
Դեպքի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով «սպանություն» (ջրահեղձ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 22-ամյա Գառնիկ Հ.-ն է, ով իր քրոջ և ընկերների հետ եկել էր Ազատի ջրամբար և լողանալիս ջրահեղձ է եղել։
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2029 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)