211652_close_icon
views-count1716 դիտում article-date 12:46 15-06-2021

Տիգրան Ուրիխանյանը եւս չի մասնակցի հեռուստաբանավեճին

Հանրային հեռուստատեսության կողմից ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վարչապետի թեկնածուների մասնակցությամբ կազմակերպվող հեռուստաբանավեճի ձևաչափը խտրական մոտեցում է ցուցաբերում (բանավեճի մասնակիցներին առանձնացրել են երկու խմբի և այն անցկացնելու են երկու մասով), ինչի արդյունքում ի թիվս այլ ուժերի «Մեր տունը Հայաստանն է»  միասնական ցուցակի թեկնածու Տիգրան Ուրիխանյանին չի տրվում հնարավորություն բանավիճել և հարցեր ուղղել նախկին և ներկա իշխանությունների ցուցակները գլխավորող անձանց։ Այս մասին հայտարարություն է տարածել Տիգրան Ուրիխանյանը:

«Կուսակցությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով վերոգրյալը, Տիգրան Ուրիխանյանը չի մասնակցի նշյալ հեռուստաբանավեճին»,-ասված է հաղորդագրության մեջ:


Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նույն պատճառաբանությամբ հեռուստաբանավեճին մասնակցելուց հրաժարվել էին 9 քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարները:

Այդ ուժերն են.

1․ Ազատական կուսակցություն / Սամվել Բաբայան

2․ Ազգային Օրակարգ / Արա Հակոբյան

3․ Արդար Հայաստան / Նորայր Նորիկյան

4․ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն / Դավիթ Սանասարյան

5․ Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն / Արթուր Վարդանյան

6․ Մեր տունը Հայաստանն է կուսակցություն / Տիգրան Ուրիխանյան

7․ ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն / Լուսինե Ավագյան

8․ Շիրինյան-Բաբաջանյան Ժողովրդավարների Դաշինք /Արման Բաբաջանյան

9․ Քաղաքացու որոշում ՍԴԿ / Սուրեն Սահակյան

Հանրայից զանգել են կուսակցություններին ու խաբել, թե բոյկոտող ուժերը համաձայնել են բանավեճին. ՔՈ

Նմանատիպ նյութեր