211652_close_icon
views-count1916 դիտում article-date 10:15 12-02-2014

Ինչո՞ւ Տիգրան Ուրիխանյանը բանակում չի ծառայել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Լրատվամիջոցները գրեցին, որ Դուք բանակում չեք ծառայել, ազատվել եք բանակից, այդպե՞ս է՝ հարցրինք ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին: «Ես բանակից, ցավոք, չեմ ազատվել, էդ անտակտությունը, խնդրում եմ ասեք` չանեն, որովհետև ես 3 անգամ վիրահատվել եմ. աչքի ցանցաթաղանթի վիրահատություն եմ տարել, որի շերտազատման պարագայում մարդիկ կուրանում են: Եվ երրորդ անգամ տարել եմ եղջերաթաղանթի վիրահատություն, նոր հանել եմ մինուս 10-11 ապակիներով ակնոցը, այդ շուշաբանդը դուք երևի տեսել եք իմ աչքերին: Աստված տար՝ ես էդ առողջական խնդիրը չունենայի, 4 տարի ծառայեի, ինչպես ծառայել եմ ամբողջ կյանքիս ընթացքում»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր