211652_close_icon
views-count1566 դիտում article-date 08:43 27-02-2014

Տիգրան Ուրիխանյանը պատրաստվում է ամուսնանալ ուկրաինուհու հետ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ ԲՀԿ մամլո քարտուղար Տիգրան Ուրիխանյանի «գրասենյակն» զբաղված էր հույժ կարևոր ձեռնարկով, մարտի 15-ին «Նոր Ձորաբերդ» ռեստորանային համալիրում, որը պատկանում է ԲՀԿ Աժ ՊՆ, ԱԱ, ՆԳ մշտական հանձնաժողովի փոխնախագահ Աբրահամ Մանուկյանին, տեղի կունենա Ուրիխանյանի և Կատերինա Չերկասինայի հարսանեկան արարողությունը։ Հարսնացուն ուկրաինուհի է, Կիևից, մեր աղբյուրները չասացին՝ նա կապ ունի՞ Մայդանի հետ, թե՞ ոչ, ասացին, որ պսակադրության արարողությունը տեղի կունենա Աբովյանի՝ Գագիկ Ծառուկյանի կառուցած եկեղեցում։ Կրեատիվը ոչ միայն «Մայդանից հետո» ուկրաինուհու հետ ամուսնությունն է, այլև հրավիրատոմսը, որը երեկ բաժանվում էր ի սփյուռս Աժ-ի»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր