211652_close_icon
views-count1485 դիտում article-date 23:16 14-06-2021

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը հարթակ և խոսափող է տեղադրել Երևանի տարբեր հատվածներում

Նախընտրական քարոզարշավի 8-րդ օրը «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը տեղադրել է հարթակ և խոսափող Երևան քաղաքի տարբեր հատվածներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից, քաղաքացիներին հնարավորություն է տրվել կարդալ կուսակցության նախընտրական ծրագիրը, ուղղել հարցեր և խոսել մտահոգող խնդիրներից:

«Կուսակցության անդամները այնուհետև կպատասխանեն հարցերին ուղիղ եթերում: Հիմա, երբ լրահոսը ողողված է քաղաքական գործիչների հայտարարություններով, քաղաքացու խոսքը բացակայում է: Մենք որոշեցինք ՔՈ խոսափողը տրամադրել քաղաքացուն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր