Երևանի կենդանաբանական այգում եղնիկ է ծնվել
Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ծնվել է եվրոպական արու եղնիկ:
«Ուռա՜, ծնվեց մեր փոքրիկ եվրոպական եղնիկը՝ արու: Սիրուն է, չէ՞:
Եկեք միասին անուն որոշենք նրա համար:
Դուք մեկնաբանությունում գրում եք անուն, իսկ մենք ընտրում ենք դրանցից ամենահամապատասխանը»: