211652_close_icon
views-count2522 դիտում article-date 22:25 19-03-2019

Երևանի Կենդանաբանական այգում կապիկ է ծնվել

Երևանի Կենդանաբանական այգում կապիկ է ծնվել: Ինչպես իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Կենդանաբանական այգին, երկար սպասված արուն ծնվել է պավիան համադրիլների ընտանիքում: «Նրա հայրը՝ Կրիկունը, Կենդանաբանական այգում վաղուց հայտնի Գուգոյի որդին է, իսկ մայրը Վրաստանից ժամանած Տոտոն», - հայտնում են Կենդանաբանական այգում: Այժմ այգին առաջարկում է էջի հետևորդներին անուն ընտրել նորածին կապիկի համար: Քննարկվում են Չակի, Աբու, Նիկի, Ռաֆիկի և Ադրի տարբերակները:

Նմանատիպ նյութեր