211652_close_icon
views-count3058 դիտում article-date 23:50 12-06-2021

Դու ես հանձնել Շուշին ու Հադրութը, և «հայկական Նյուրնբերգ» լինելու է. Էդուարդ Շարմազանով

«Կապիտուլյանտը հերթական անգամ զառանցել է ,թե Արցախի հարցը ժառանգել են մի վիճակում,որ Շուշին օկուպացված վիճակում էր», իր ֆեյսբուքյան էջում գրել է Էդուարդ Շարմազանովը:

«Հողատու,«օկուպացված Շուշիում» ինչպե՞ս էիր քոչարի պարում ու «ինագուրացիայի» մասնակցում։

Այ շարքային սուտասան,դու ես հոկտեմբերի 19-ին ինձ ասել,որ սեղանին դրված է բացառապես« 5 պլյուս 2 տարբերակը»։

Ի՞նչ «օկուպացված Շուշի»,այ կապիտուլյանտ։

ՌԴ նախագահ Վ.Պուտինն է հրապարակային ասել պատերազմից հետո,որ հոկտեմբերի 19-20-ին իր առաջարկած զինադադարի տարբերակի համաձայն «Շուշին հայկական վերահսկողության տակ պետք է լիներ»։

Հերիք չէ՞ մարդկանց լկտիաբար խաբես։

Դու ես հանձնել Շուշին ու Հադրութը,եւ «հայկական Նյուրնբերգ» լինելու է»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր