211652_close_icon

Իրավապահներն այս օրերին ուշի ուշով հետևում և քաղաքական ղեկավարությանն են փոխանցում ընդդիմադիր ակտիվ սեկտորի տվյալները․ որոշ շտաբների մոտ անգամ 24-ժամյա հսկողություն է սահմանված. «Փաստ»

views-count1832 դիտում article-date 09:53 12-06-2021
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ քարոզարշավի այս թեժ օրերին բավական ակտիվ ու ծանրաբեռնված են աշխատում հատկապես իրավապահ մարմինների աշխատակիցները։ Մեր ունեցած հավաստի տեղեկություններով՝ նրանք այս օրերին խոշորացույցով հետևում և փորձում են ֆիքսել ընդդիմադիր կուսակցությունների և դաշինքների շտաբային ընդհանուր շարժը՝ ընդհուպ նրանց հետ առնչվող մեքենաների համարանիշները։ Թերթի աղբյուրները տեղերից փոխանցում են, որ որոշ շտաբների մոտ անգամ 24-ժամյա հսկողություն է սահմանված։


Առանձնակի ուշադրություն է դարձվում նաև ընդդիմադիր թեկնածուների հետ տեղի ունեցող հանրահավաքներին, փորձում են արձանագրել և քաղաքական ղեկավարությանը փոխանցել ընդդիմադիր ակտիվ սեկտորի ներկայացուցիչների տվյալները։ Մենք տեղեկատվություն ունենք նաև, որ նման «հետազոտություններ» իրականացնողները, որպեսզի «չվառվեն» (բայց մեծամասամբ չի ստացվում), երբեմն վարձում են «տաքսի» և այդ մեքենաների միջից նկարում իրենց հետաքրքրողը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր