211652_close_icon
views-count1618 դիտում article-date 22:52 11-06-2021

Գորիսի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը:

Հերթական դեպքը ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները բացահայտեցին: Հունիսի 9-ին բաժնի համայնքային ոստիկանները Շինուհայր գյուղի տարածքում շրջայցի ժամանակ ստուգել են Ակներ գյուղի 46-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ԳԱԶ-2705» մակնիշի մեքենան։

Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել։ Պարզվել է՝ փայտանյութը ձեռք էր բերել Քաշունի բնակավայրի Հատատեղ կոչվող տարածքից:

Բեռնատարը, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նշանակվել է մասնագիտական ստուգում։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր