211652_close_icon
views-count4505 դիտում article-date 21:21 10-06-2021

Գենադի Օռլով. Ադրբեջանի ԱԳՆ-ի քթին տվին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանցի մարզական մեկնաբան Գենադի Օռլովն անդրադարձել է Եվրո-2020-ում Նոբել Առուստամյանի հավատարմագրման հետ կապված պատմությանը:
 
«Փառք աստծո, որ ՈւԵՖԱ-ն ետ բերեց Նոբել Առուստամյանին՝ Ադրբեջանի դեմարշից հետո: Ինչպե՞ս կարելի է լրագրողին արգելել: Նա եղել է Լեռնային Ղարաբաղում ու դա առիթ էր նրան Եվրոպայի առաջնությանը չհավատարմագրել: Բարեբախտաբար, ուղղեցին:
 
Բայց ախր դա կոռեկտ չէ: Լրագրողը կարող լինել թեժ գոտիներու, այդպիսին է նրա մասնագիտությունը: Ադրբեջանի արտգործնախարարության քթին տվին:
 
Ու ի՞նչ վաստակեցին: Ի՞նչ հեղինակություն: Իսկ Նոբել Առուստամյանի վարկանիշը կբարձրանա, դրանում ոչ մի կասկած», ասել է Օռլովը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր