211652_close_icon
views-count10733 դիտում article-date 20:24 10-06-2021

Ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. հայ դիրքապահները դիմել են պատասխան գործողությունների. ՊՆ

Հունիսի 10-ին Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել։

Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են հակազդման գործողությունների, ստիպելով դադարեցնել աշխատանքներն, ինչին ի պատասխան ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

Հայ դիրքապահները դիմել են պատասխան գործողությունների։ Հայկական կողմից փոխհրաձգության արդյունքում տուժողներ չկան։

ՀՀ ՊՆ

 

Նմանատիպ նյութեր