211652_close_icon
views-count2922 դիտում article-date 11:49 08-09-2022

Ադրբեջանական կողմը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավարեւելյան հատվածի մարտական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում,  Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարեւելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Ըստ հաղորդագրության՝ պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:

Հայկական կողմից կորուստներ չկան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր