3598 դիտում
22:52 10-06-2021
Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում ինքնատիպ կազմով ջազ քառյակը կներկայացնի արտերկրում ապրող և ստեղծագործող երաժիշտների
Հունիսի 16-ին, ժամը 19:30 Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում (Բաղրամյան 17) Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն) կներկայացնի ինքնատիպ կազմով ջազ քառյակ, որի կազմում կներկայանան արտերկրում ապրող և ստեղծագործող տաղանդավոր հայ երաժիշտները:
«Մեր այս համերգով կրկին նպատակ ունենք մեր սիրելի ունկնդրին ներկայացնել Հայաստանում և արտերկրում ապրող հայ հեղինակների, երաժիշտների ստեղծագործություները, նրանց կատարողական արվեստը։ Քառյակի կազմում ելույթ կունենան այսօր Լիբանանում ամենահեղինակավոր ջազային երաժիշտներից մեկը, մեր հայրենակից, կոմպոզիտոր և դաշնակահար Արթուր Սաթյանը, վերջերս հայրենիք վերադարձած լիբանանյան երաժշտական բեմի մյուս ակնառու ներկայացուցիչը` կոնտրաբասահար Խաչատուր Սավզյանը, Բոստոնում բնակվող մեր հայրենակից, թմբկահար Կարեն Քոչարյանը, որը համագործակցում է ամերիկյան շատ հայտնի ջազ երաժիշտների հետ, և ես»,-նշում է Արմեն Հյուսնունցը:
Ծրագրում կհնչեն հեղինակային ստեղծագործություններ և հայտնի ջազային մեղեդիների մշակումներ:

Նմանատիպ նյութեր
860 դիտում
10:53 08-02-2021
Ջազ նվագախումբը «Ռետրո ջազ» խորագրով համերգ կներկայացնի
2003 դիտում
23:00 21-02-2020
Ջազ նվագախումբը կներկայացնի գերշվինյան ինքնատիպ երեկո
Այս բաժնից
535 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
631 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է