211652_close_icon
views-count28745 դիտում article-date 13:16 10-06-2021

Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. Արշալույս գյուղի սկզբնամասում բախվել են Mercedes-ն ու «07»-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 10։10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 28 կմ-ին բախվել են Արշալույս գյուղի բնակիչ՝ 31-ամյա Արտակ Երանոսյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի և Հովտամեջ գյուղի բնակիչ՝ 28-ամյա Վարդան Ավագյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Երանոսյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ն վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր