211652_close_icon
views-count8681 դիտում article-date 21:20 09-06-2021

Այսօր ապացուցվեց՝ Հայաստանը ներկայացնում է ոչ թե գիժը, այլ գիժ ձևացողը, որի գժության գինը վճարեցինք արյամբ, հայրենազրկմամբ ու ամեն օր շարունակում ենք վճարել․ Միքայել Մինասյանը՝ ձայնագրության մասին

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությանը, որտեղ Նիկոլ Փաշինյանը խոսում է արցախյան բանակցությունների մասին։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Սերժ Սարգսյանն այսօր արեց ամենամեծ և ամենակարևոր բացահայտումը: Դա բացահայտում չէ պրոլետարիատի համար, որը գիտի այն, ինչ գիտի, իսկ երբ հասկանա՝ ինչ կատարվեց, շատ ուշ է լինելու:

Այս բացահայտումն ապագայի ու հասկացողների համար է՝ առաջնորդներից մինչև ժուռնալիստներ, քաղաքագետներից մինչև տնային տնտեսուհիներ, որոնք շատ անգամ առանց հասկանալու փորձում էին ներկայացնել Նիկոլին որպես պարզապես գիժ՝ դրանով զեղչելով նրա պատասխանատվությունը:

«Աննա, դեղերը», «լիալուսին է, նոպան բռնել է», «էլի հարբել է», «թողեք Արփիին տանի բանակցությունների, որ տրամադրությունը տեղը լինի»:

Ամեն անգամ, երբ դուք դա ասում էիք, զեղչում էիք պատասխանատվությունը մի վիժվածքի, որն ամեն ինչ արել է հասկանալով, նույնիկ գիժ է խաղացել՝ հասկանալով:

Մենք խոսում ենք մի «չմարդու» մասին, որն արդեն ապացուցեց, որ հասկանալով և գիտակցելով՝ 2018թ.-ի մայիսից վիժեցրել է խաղաղ բանակցությունները, լեգիտիմացրել է ագրեսորի կողմից պատերազմ սկսելու փաստը՝ մենակության ու դիվանագիտական թշվառության մեջ թողնելով Հայաստանը մինչև այսօր:

Ահա սրա մասին է այսօրվա ձայնագրությունը: Իսկ ՀԱՊԿ անդամների մոտ «գիժ խաղալու», 0 հեղինակություն ունենալու և զրոյացված երեսնամյա դիվանագիտական աշխատանքի մասին ավելորդ եմ համարում խոսել:

Այսօր ապացուցվեց, որ Հայաստանը ներկայացնում է ոչ թե գիժը, այլ գիժ ձևացողը, որի գժության գինը վճարեցինք արյամբ, հայրենազրկմամբ ու ամեն օր շարունակում ենք վճարել:

Время клоунов и их жертв».

Նմանատիպ նյութեր