9710 դիտում
19:00 20-10-2015
Գիժ ես դու, գիժ եմ ես, վա՜խ, քո ցավը տանեմ ես
Կատատոնիան հոգեկան խանգարման վիճակ է` շարժողական ֆունկցիայի խանգարմամբ: Առաջանում է թունավորման, վարակների, գլխուղեղի օրգանական ախտահարման դեպքում: Կատատոնիայի` իրար հաջորդող երկու փուլերն են՝ անշարժություն (ստուպոր) և գերգրգռվածություն: Ստուպորի փուլում կմախքային մկանները ձգվում են, հիվանդն անշարժանում է, նույնիսկ անհարմար դիրքում կարող է ժամերով անշարժ մնալ: Արտաքին գրգիռը, հարվածը, նույնիսկ աղետը (հրդեհ, երկրաշարժ) հիվանդին չեն մղում ինքնապաշտպանության: Իսկ գերգրգռվածության փուլն արտահայտվում է հուզավառության, խանդավառության, հանկարծակի գործելու նոպաներով: Գերգրգռվածության ժամանակ երբեմն առաջանում է մոլուցք: Սխալ բուժման հետևանքով կատատոնիան վերաճում է շիզոֆրենիայի:
Երբ հասարակության անդամների զգալի մասը հիվանդանում է, այդ իրավիճակը կոչվում է համաճարակ: Մարդկության պատմության մեջ վարակիչ հիվանդությունների (մալարիա, ժանտախտ, ջրծաղիկ, տիֆ, գրիպ և այլն) համաճարակների մասին վկայություններ կան: Սակայն պատմության մեջ չկան արձնագրություններ շիզոֆրենիայի, հիստերիայի, կատատոնիայի, մանկամտության, զառանցանքի կամ դեբիլության համաճարակների մասին: Տեսականորեն հնարավոր է, որ հասարակության անդամների զգալի մասը հոգեկան խնդիրներ ունենա: Սակայն այդ իրավիճակին համաճարակ չեն անվանում: Առաջին պատճառն այն է, որ ցանկացած հասարակության համար ինքնին վիրավորական է հոգեկան համաճարակի արձանագրման փաստը: Երկրորդ պատճառն այն է, որ հոգեկան հիվանդը ոչ մի դեպքում չի ընդունում, որ հիվանդ է: Եթե հասարակության մեծ մասը իրականությանը չհամապատասխանող դատողություններ է անում՝ զառանցում, ապա նրանք չեն համարվում հիվանդներ, որովհետև չզառանցող առողջների մեծ մասը հարմարվողական վարք է դրսևորում և ձևացնում, թե հոգեկանների զառանցանքներն իրական են: Իսկ այն քչերը, որոնք ազնվորեն և սրտացավորեն են վերաբերվում հոգեկան հիվանդներին, համարվում են գիժ: Արդյունքում գժերի թիվը մնում է նույնը: Մի խոսքով, հոգեկան հիվանդությունների աճ, առավել ևս՝ համաճարակ երբեք չի արձանագրվում, որովհետև հոգեկան հիվանդությունը համեմատական է. Ամեն ինչ կախված է իրավիճակից և հաշվարկման մարմնից: Ազատ հասարակությունում խոսքի, մամուլի ազատությունը, բազմակուսակցությունը ընդունված նորմեր են: Սոցիալիստական բռնապետության կամ բացարձակ միապետության մեջ քաղաքացիական ազատությունների պաշտպանները համարվում են խելագար: Այս համեմատականը ամենևին չի նշանակում, որ ազատ հասարակությունում հասարակական դիրք ունեցողը կարող է հոգեկան հիվանդ համարվել, եթե դեմ է արտահայտվում ազատ խոսքին, ազատ մամուլին ու բազմակուսակցականությանը:
Կան երկրներ, որտեղ հասարակությունն ակտիվանում է, գրգռվում ընտրությունների ժամանակ, իսկ մնացած ժամանակ անշարժ է: Դա հիշեցնում է կատատոնիկ սինդրոմը, որը համակարգային ու ճշգրիտ բուժման կարիք ունի: Հակառակ դեպքում կարող են առաջանալ սոցիալական պսիխոզներ, իսկ կատատոնիան կարող է վերաճել շիզոֆրենիայի համաճարակի և կործանել հասարակությունը:
[b]Թաթուլ Մկրտչյան
[/b]
Նմանատիպ նյութեր
20493 դիտում
13:29 10-04-2015
Ես Քիմ Քարդաշյանի ցավը տանեմ, ով Քիմին չի գնահատում, նա հայ չի. ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյան` Շմայս
40732 դիտում
20:50 09-04-2017
Տինա Կանդելակի. Գենրիխ ջան, ես քո ցավը տանեմ
Այս բաժնից
940 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»