2712 դիտում
15:17 28-05-2021
Մեր գերագույն գլխավոր հրամանատարները, գեներալները, սպաները, զինվորները շուրջ 30 տարի անառիկ են պահել Արցախն ու Հայաստանը, և ծանր կորուստների գնով, ցավոք, այսօր ապացուցվեց, որ Արցախը թուրքին նվիրաբերելով ոչ թե փրկում, այլ կործանում են Հայաստանը․
Այսօր տոն է․․․
Մայիսի 28-ին աշխարհասփյուռ հայ ժողովուրդը նշում է Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի և Արևելյան Հայաստանի 1-ին Հանրապետության հռչակման տարեդարձը։
Վերաբացելով պատմության այդ հիրավի հերոսական էջը, որից անցել է 103 տարի, մեզ համար ցավալիորեն` այսօր նորից կանգնած ենք նույնաբովանդակ մարտահրավերի՝ լինելիության կամ չլինելիության, աշխարհի քարտեզի վրա մեր պետությունը ունենալու կամ չունենալու սպառնալիքի առջև։
Խորհրդային միության փլուզումից հետո Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմում մենք հերոսական պայքար մղեցինք՝ Հարավային Կովկասում ստեղծելով երկու անկախ պետություն՝ Հայաստանը և Արցախը՝ մարտունակ բանակով, ռազմավարական հզոր դաշնակցով, աշխարհի հետ դիվանագիտական կայուն հարաբերություններով, իսկ անցյալ դարասկզբի հայ ժողովրդի ցեղասպանությունը դատապարտող և ժխտումը քրեականացնող գործընթացներից, քաղաքակիրթ երկրների ընդունած բանաձևերի հրապարակումից հետո հայ ժողովուրդը աշխարհին ներկայացավ որպես դարասկզբի եղեռնից հետո հաղթանակած և այդպիսով իր հպարտությունը վերագտած ժողովուրդ։
Շուրջ 30 տարի ծանրագույն կորուստների, տառապանքի գնով, Հայրենիքի, հողի պաշտամունքի, արյան կանչով պաշտպանել ենք մեր սահմանները։
Ես պատիվ եմ ունեցել մեր պետության նախագահների, ժողովրդի հետ ստեղծել ու ղեկավարել արժանապատիվ, հաղթանակած բանակ, որտեղ յուրաքանչյուր զինծառայող սահմանված ժամանակահատվածում ճշգրիտ կատարել է իր պարտականությունները, որտեղ արժանապատվությունն ու Հայրենիքի սուրբ հողը ամենաթանկ արժեքն են եղել, որտեղ հրամանատարն ու զինվորը, կողք կողքի իրենց կյանքը զոհաբերելով, գիշեր ու զօր պաշտպանել են մեր ժողովրդի արյամբ գծված սահմանները։ Իսկ այսօր հակահայ, հակապետական, անարժանապատիվ մի խառնամբոխ, որի համար պետական սահմանի չափանիշը ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից շրջանառության մեջ դրված GPS-ն է, փորձում է ներկայացնել որպես «երկնքից թափվող փրկության մանանա»։
«Ով հա՛յ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։
Հայոց պետականության հիմքը եղել է, կա ու լինելու է Հայկական բանակը։
Ես չեմ կարող սառնասրտորեն նայել՝ ինչ է կատարվում այսօր մեր բանակի հետ, որտեղ Հայրենիքին անձնուրաց ծառայող սպաներ, զինվոր, նվիրյալներ կան, որոնց արյան կարմիր գույնով է ներկվել Արցախի ու Հայաստանի սահմանը․ այսօր նրանց փորձում են վերածել անզոր ու անկարող, գույնզգույն համազգեստ կրող, ձևական և անորոշ գործառույթներով միավորման։
Ինձ համար ցավալի է արձանագրել, որ առաջնագծում ինքնուրույն որոշում կայացնելու, մարտական խնդիր կատարելու իրավունք ունեցող հրամանատարներին վերածել են «կլուբնիկի դերը բանակում» քարոզը լսող զանգվածի։
Իմ հրամանատարն ու զինվորը մարտի դաշտից, իրենց կյանքը վտանգելով, հանել են մարտական ընկերների անշնչացած դիակները, որպեսզի անգամ այդ վիճակում թույլ չտան՝ թշնամին պղծի։
Մեր գերագույն գլխավոր հրամանատարները, գեներալները, սպաները, զինվորները շուրջ 30 տարի անառիկ են պահել Արցախն ու Հայաստանը, և ծանր կորուստների գնով, ցավոք, այսօր ապացուցվեց, որ Արցախը թուրքին նվիրաբերելով ոչ թե փրկում, այլ կործանում են Հայաստանն ու հայ ժողովրդին ամբողջությամբ։
Իսկ նրանք, ովքեր քամահրանքով քննադատում էին «ոչ մի թիզ»-ականության կողմնակիցներին, այսօր պետք է արձանագրեն, որ անգամ մեկ միլիմետր հողի համար չարժեր սակարկել թուրք բաշիբոզուկի հետ, որովհետև դրանից հետո նրանք հայտնվեցին Սյունիքում, Գեղարքունքում, իսկ վաղը, չկասկածեք, կարող են լինել նաև Երևանում։
Արցախի կապիտուլյացիան ստորագրած, այժմ սուվերեն Հայաստանում ադրբեջանական անկլավների հարց բարձրացրած և անգամ դիվանագիտական թեզ դարձրած, թուրքական քարոզ իրականացնող թափառախմբին մնացել է 24 օր։
Կարևորելով Ռոբերտ Քոչարյանի անցած մարտական ճանապարհը, պետականաստեղծ գործունեությունը Արցախում և Հայաստանում՝ կոչ եմ անում նորանկախ Հայաստանի բոլոր պետականամետ գործիչներին, մեր մարտական ընկերներին, մտավորականներին, ողջ հայ ժողովրդին վստահել և համախմբվել նրա գլխավորած «Հայաստան» դաշինքի շուրջ։
Առաջիկա խորհրդարանական ընտրությունը պայքար է լինելու թուրք-ադրբեջանական տանդեմի ենթակայությամբ Արցախը կապիտուլյացրած, մեր պետականության հետագա անկումը նախապատրաստող, դեռևս կառավարող ուժի դեմ։
Դո՛ւրս շպրտենք թուրքական շարասյունը Հայաստանի սահմաններից։
Փա՛ռք ու պատիվ հայ ժողովրդի պետականության և անկախության համար մղված սրբազան պայքարի նահատակ և ողջ նվիրյալներին։
Կեցցե՛ անկախ և հզոր Հայաստանը։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
769 դիտում
19:30 18-12-2024
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Կատարի կառավարությանն ու ժողովրդին Ազգային օրվա առթիվ
532 դիտում
19:05 18-12-2024
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը վաղվանից կվերսկսի իր աշխատանքները
733 դիտում
18:53 18-12-2024
ԲԴԽ նախագահը մասնակցել է ԱՊՀ գերագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին նիստին