211652_close_icon
views-count2845 դիտում article-date 20:37 09-06-2021

Նոբել Առուստամյան. Ցավոք, Ադրբեջանում այդպիսին է վերաբերմունքը հայերի նկատմամբ

«Матч ТВ»-ի մեկնաբան Նոբել Առուստամյանը պատմել է Բաքվի կողմից Եվրո-2020-ի համար հավատարմագրում չստանալու շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
 
«Ես եղել եմ Լեռնային Ղարաբաղում: Պապս Լեռնային Ղարաբաղից է, ես շատ եմ սիրում այնտեղ լինել, դա հրաշալի ժամանակ էր: Մի քանի անգամ այնտեղ եմ եղել, նույնիսկ ֆուտբոլային մրցաշար եմ կազմակերպել երեխաների համար:
 
Մարդկանց համար, որոնք ավելի քան 30 տարի ապրում են պատերազմի զգացողությամբ, մանկական մրցաշար անկացնելը երեխայի համար մանկության գլխավոր իրադարձությունն է: Ես հպարտ եմ, որ արել եմ դա, ինձ հաճելի է:
 
Երբ այս ամենը հրապարակային դարձավ, բոլոր կողմերից աջակցություն ստացա: Ես անկեղծ շնորհակալություն հայտնեցի Ռուսաստանի ֆուտբոլային միությանը, ինձ զանգահարել են հայկական ֆուտբոլային ֆեդերացիայից:
 
Այս ամբողջ պատմությունը՝ հավատարմագրման հետ կապված, այո, ինձ համար սպասելի էր: Եվ այո, ՈւԵՖԱ-ի կանոնակարգը հստակ չէ: Ցավոք սրտի, Ադրբեջանում կա այդպիսի վերաբերմունք հայերի նկատմամբ, հատկապես՝ ղարաբաղյան արմատներով: Դա փաստ է, որի հետ հաշտվել եմ:
 
Նպատակ չունեմ Եվրոյի ընթացքում այցելել Բաքու: Հրաշալի գիտակցում եմ, որ դա անհնար է, թեպետ ես ծնվել եմ Բաքվում. սա պարզապես տխուր, բայց և հասկանալի պատմություն է», ասել է Առուստամյանը:

Նմանատիպ նյութեր