Նոբել Առուստամյան. Պրոմեսին «Սպարտակը» արդեն հիմա կարող է 15 միլիոնով վաճառել
Ռուսական «НТВ-Плюс»-ի մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանը հայտնել է, որ «Սպարտակը» իր հարձակվող Քուինսի Պրոմեսին ձեռք բերելու մի շարք առաջարկներ ունի:
«Գիտեմ, որ Պրոմեսի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է: Ակումբը ներկայումս արդեն շատ հանգիստ կարող է նրան վաճառել նվազագույնը 15 միլիոն եվրոյով:
Սակայն նրան 12-ով գնել, և, որքան հասկանում եմ, այժմ չեն վաճառի», նշել է Առուստամյանը:
Ըստ տարբեր աղբյուրների Պրոմեսին ցանկանում են ձեռք բերել ՊՍԺ-բ, Մադրիդի «Ատլետիկոն», «Վալենսիան» և «Նյուքասլը»: