Նոբել Առուստամյան. «Ռեալ Սոլթ Լեյքը» ամբողջությամբ իր վրա է վերցրել Մովսիսյանի աշխատավարձը
Ռուսաստանցի մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանը հերքել է այն լուրերը, որ «Սպարտակը» պարտավորվել է վճարել Յուրա Մովսիսյանի տարեկան աշխատավարձի կեսը, քանի դեռ վերջինս վարձակալությամբ հանդես է գալիս «Ռեալ Սոլթ Լեյքում»:
«Որքանով տեղյակ եմ, «Ռեալ Սոլթ Լեյքը» ամբողջությամբ իր վրա է վերցրել Մովսիսյանի աշխատավարձը: Այդպես նախատեսված եղել ի սկզբանե և դա նույնիսկ չի քննարկվել:
Չէի վստահի այն լուրերին, թե «Սպարտակը» Յուրային տարեկան մեկ միլիոն եվրո պիտի վճարի», ասել է Առուստամյանը: