211652_close_icon
views-count2205 դիտում article-date 20:09 09-06-2021

ԱՀ ԱԺ խմբակցություններում քննարկվել է 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Հունիսի 7-ից 9-ը ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք - ՔՄԴ», «Միասնական հայրենիք», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություններում քննարկվել է 2020թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

«Արդարություն» խմբակցությունում 2020թ. պետական բյուջեի կատարողականը չի քննարկվել:

Քննարկումներին ներկա էին ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը և ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը, ովքեր պարզաբանումներ են տվել պատգամավորների հարցադրումներին:
 
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի
լրատվության և հանրության հետ կապերի բաժին
 

Նմանատիպ նյութեր