Կառավարությունը հաստատեց ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Այն կներկայացվի Ազգային ժողով:
«Բյուջետային տարվա ավարտի համար նախատեսված ընթացակարգ է, ըստ որի՝ տարեկան հաշվետվությունը նախատեսվում է, որ կքննարկվի Ազգային ժողովում: Այն մինչև մայիսի մեկը պետք է ներկայացվի Ազգային ժողով, և խորհրդարանը ըստ կանոնակարգի ենթադրվում է, որ մինչև նստաշրջանի ավարտը կվերջացնի քննարկումները, և կունենա արտահայտած վերաբերմունք բյուջեի կատարման 2018թ. տարեկան արդյունքների վերաբերյալ»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: