211652_close_icon
views-count13694 դիտում article-date 20:32 08-06-2021

Ես հետդ աշխատել եմ, հիմա աշխատում եմ Սերժ Սարգսյանի հետ, տպավորություն ունեմ, որ գոմից եկել եմ ակադեմիա. Վանեցյան

Այ դասալիք, դու ո՞վ ես, որ պատերազմ հաղթած նախագահի, Արցախի հերոսի անունը փոխած արտասանես: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ես հետդ աշխատել եմ, հիմա աշխատում եմ Սերժ Սարգսյանի հետ, տպավորություն ունեմ, որ գոմից եկել եմ ակադեմիա:

Մեղք ես, այ կապիտուլյանտ, էսքան մեղքի տակ կռացել, տձև չաղացել, քրտինքի մեջ վառվել, գարշահոտ ես գցել դաշտում:

Հեռացիր, ուղղակի փախիր, դա իմ վերջին բարեկամական խորհուրդն է քեզ»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր