Ես միշտ աշխատել եմ, աշխատում եմ և աշխատելու եմ Տիգրան Սարգսյանի հետ. Վաչե Գաբրիելյան․ Ժողովուրդ
«Կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար-նախարար, իսկ այժմ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդական Վաչե Գաբրիելյանը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի թիմի միակ անդամն է, ով կառավարության հրաժարականից հետո շարունակեց պաշտոնավարումը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա հետևյալ կերպ մեկնաբանեց.
- Կարծում եմ՝ ՀՀԿ թիմն է, ամեն դեպքում:
- Այսինքն՝ կառավարությունում մնացել եք որպես ՀՀԿ-ի թիմի, այլ ոչ թե Տիգրան Սարգսյանի թիմի ներկայացուցիչ:
- Ես միշտ աշխատել եմ, աշխատում եմ և աշխատելու եմ Տիգրան Սարգսյանի հետ:
- Հիմա կապ ունե՞ք Տիգրան Սարգսյանի հետ:
- Այո:
- Նրա հրաժարականն անակնկալ էր շատերի համար, ասում են՝ նաև անձամբ Տիգրան Սարգսյանի համար:
- Ես կարծում եմ, որ եթե ուշադիր հետևեք բոլոր գործընթացներին, կտեսնեք, որ հրաժարական տվեց ինքը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։