Արցախում 14-ամյա երեխան վայր է ընկել ծառից և մահացել
Արցախի Հանրապետության ոստիկանությունից հայտնում են, որ Ստեփանակերտում հունիսի 8-ին 14-ամյա երեխան բարձրացել է ծառը, վայր է ընկել և մահացել:
Դեպքի վայր մեկնած հետաքննիչը պարզել է, որ Ա. Պ.-ն երկաթյա սանդուղքով բարձրացել է տան բակում առկա բալենու ծառը՝ բերքը քաղելու նպատակով, որտեղից ընկել և մահացել է:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի հանգամանքները պարզվում են: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: