211652_close_icon
views-count27357 դիտում article-date 09:52 15-06-2015

Ողբերգական դեպք Երևանում 61-ամյա տղամարդը ընկույզի ծառից վայր է ընկել և մահացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ` հունիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղու թիվ 2 շենքին հարակից ավտոտնակների մոտ ընկույզի ծառի տակ տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ: Վերջիններս պարզել են, որ մահացածը թիվ 2 շենքի բնակիչ, 61-ամյա Գագիկ Պետրոսյանն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների` բարձրացել է ընկույզի ծառ և վայր է ընկել, ինչի հետևանքով էլ տեղում մահացել է: Ոստիկանների կանչով դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչականն բաժնի քննիչները: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր ե նախապատրաստվում: Լուսանկարները` Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր