211652_close_icon
views-count2756 դիտում article-date 14:38 07-06-2021

Մենք շատ հանգիստ հիմա կարող ենք ապահովել տարեկան 1 մլրդ դրամի ներդրում․ Ռոբերտ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am

Առաջին ցանկությունս եղել է ազատ, իմ կյանքով ապրելը։ Պետք է խոստովանեմ՝ ամենածանր բեռը նախագահի պաշտոնում ինձ համար եղել է ամենօրյա պատասխանատվության զգացումը։ Այս մասին Սյունիքի Մեղրի քաղաքում համակիրների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչու՞ է նա թողել ղեկավարի աթոռը, հայտնում է Tert.am-ը:

Ըստ Քոչարյանի՝ տնտեսական ճգնաժամի այսօրվա պատճառներից մեկն էլ ներդրումների զրոյացումն է։ «Այս երեք տարում մեր ներդրումները հասան զրոյական վիճակի։ Մենք շատ հանգիստ հիմա կարող ենք ապահովել տարեկան 1 մլրդ դրամի ներդրում։ Մեր ծրագրում մի քիչ ավելի քիչ ենք գրել, բայց իրականում ավելի շատ ենք անելու»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր