211652_close_icon
views-count706 դիտում article-date 21:18 12-02-2025

Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենում իրականացրել ենք 6.3 միլիարդ դրամի ներդրում, ներկայացրել ենք 74 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան ԱՎինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․

«Վերջին երկու տարվա ընթացքում Երևան մետրոպոլիտենում իրականացրել ենք 6.3 միլիարդ դրամի ներդրում՝ ենթակառուցվածքների արդիականացման և ուղևորների հարմարավետության բարձրացման համար։

▫️Տեղադրվել են ժամանակակից շարժասանդուխքներ,
▫️Վերանորոգել և երթուղի ենք դուրս բերել նախկինում չշահագործվող վագոնները՝ մեծացնելով մետրոպոլիտենի թողունակությունը,
▫️Նորացվել է օդափոխման համակարգը,
▫️Կատարվել են մի շարք այլ բարելավումներ, որոնք ապահովում են մետրոյի ավելի անվտանգ և հարմարավետ գործարկումը։

Բացի այդ, ներկայացրել ենք 74 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր՝ նոր վագոնների ձեռքբերման համար, ինչը հնարավորություն կտա մարդկանց օգտվել նորարարական, հարմարավետ և որակյալ ծառայություններից»։

Նմանատիպ նյութեր