211652_close_icon
views-count1528 դիտում article-date 16:38 28-05-2021

Վստահ եմ, որ բոլորիդ վրա կարող է ճնշում լինել, բայց մենք պետք է վճռական լինենք․ քննարկելու ենք, ինչպես մեր թեզերը և մեսիջները տեղ հասցնել ընտրողներին, որպեսզի փոխենք այս իշխանությանը․ Ռոբերտ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը մայիսի 27-ին Երևանում հանդիպել են Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ և Արաբկիր համայնքների քաղաքացիների և դաշինքի՝ մայրաքաղաքի ակտիվի հետ, հայտնում է Tert.am-ը։

Նախագահ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին «Հայաստան» դաշինքի աշխատանքներում ներգրավվելու համար։ «Վստահ եմ, որ ձեզ բոլորի վրա կարող է ճնշում լինել, բայց մենք պետք է վճռական լինենք։ Այսօր քննարկելու ենք այն հարցերը, թե ինչպես ենք մեր թեզերը և մեսիջները տեղ հասցնելու ընտրողներին, որպեսզի փոխենք այս իշխանությանը։ Երկուստեք պետք է վստահ լինենք, որ դուք կստանաք ձեզ անհանգստացնող բոլոր հարցերի պատասխանը, իսկ մենք վստահ լինենք, որ ունենք ուժեղ թիմ, որը պատրաստ է մեզ աջակցել հաջողության հասնելու համար», - ասել է նախագահ Քոչարյանը։

Հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել ՀՀ սահմանների անվտանգության և ռազմաարդյունաբերության զարգացման հարցերին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր