211652_close_icon
views-count41310 դիտում article-date 11:07 07-06-2021

Աբովյանում կասկադյորական ավտովթարի հեղինակը, ով Mercedes-ով տապալել էր էլեկտրասյուներն ու հայտնվել կանգառում, Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբերից մեկի ղեկավարն է․ պարզվում է նրա սթափության աստիճանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հունիսի 6-ին, Աբովյան քաղաքում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով, պարզվել է Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ այն վարել է Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջան թաղամասի բնակիչ, 40-ամյա Ռոբերտ Ջոմարդյանը, ով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Քանի որ դեպքի վայրում հավաքված քաղաքացիները հայտնել էին, որ նա եղել է ոչ սթափ, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի որոշմամբ նրա սթափությունը պարզելու համար արյան նմուշ է վերցվել, որպեսզի փոձաքննություն անցկացվի:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Ռոբերտ Ջոմարդյանը աշխատում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար և նա համատեղության կարգով խորհրդարանական այս ընտրություններում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյնաի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Հրազդան քաղաքի նախընտրական շտաբի պետն է: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունիսի 6-ին կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել  Կոտայքի մարզում:
 
Ժամը 22:20-ի սահմաններում, Mercedes մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի, Աբովյանի նախկին զինկոմիսարիատի մոտ դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց,  բախվել էլեկտրասյուներին, տապալել դրանք, այնուհետև առաջ ընթացել ու հայտնվել կանգառում։
 
Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օպերատիվորեն ժամանել էին Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման խումբը  Բիձյանի գլխավորությամբ։

Փրկարարները տուժածին մոտեցրել էին շտապօգնության ավտոմեքենային և հոսանքազրկել ավտոմեքենան։

Տուժածը հոսպիտալացվել էր Աբովյանի ԲԿ։

Օպերատիվորեն  ժամանել էին նաև ճանապարհային  ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 151+
151+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր