211652_close_icon
views-count59584 դիտում article-date 00:18 07-06-2021

Կասկադյորական ավտովթար Աբովյան քաղաքում․ Mercedes-ը Աբովյանի նախկին զինկոմիսարիատի մոտ տապալել է էլեկտրասյուները և հայտնվել կանգառում, կա վիրավոր․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 6-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել  Կոտայքի մարզում:

Ժամը 22:20-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի, Աբովյանի նախկին զինկոմիսարիատի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց,  բախվել էլեկտրա սյուներին տապալել դրանք, այնուհետև առաջ ընթացել ու հայտնվել կանգառում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման խումբը  Բիձյանի գլխավորությամբ։

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և հոսանքազրկել ավտոմեքենան։

Տուժածը հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ։

Օպերատիվորեն  ժամանել են նաև ճանապարհային  ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 151+
151+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր