211652_close_icon
views-count36582 դիտում article-date 10:42 06-06-2021

Արտակարգ դեպք Երևանում. ԱԻՆ ջրասուզակը հատուկ ճոպանների միջոցով Երևանյան լճից դուրս է բերել կնոջ դի. տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ պատահար՝ նախաքննությամբ կպարզվի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը  09:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության  911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում կնոջ դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է  ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատի խումբը՝ ջոկատի հրամանատարի  տեղակալ Նորայր Հակոբյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն  ժամանել է նաև  ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ:

ԱԻՆ ՓԾ ջրասուզակային ջոկատի  ջրասուզակ Հարություն Հարությունյանը իր գործընկերների հետ հատուկ ճոպանների միջոցով դին դուրս բերեցին լճից, որը կիսաքայքայված վիճակում է:

 Ոստիկանության Շենգավիթի բաժնի  անչափահասների գործերով բաժանմունքի պետ Սոս Հովսեփյանի գլխավորությամբ ոստիկանները  պարզում են մահացածի ինքնությունը:

Այս պահին դեպքի վայրում աշխատում է նաև  Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի, բաժնի պետի տեղակալ Մելիք Սոֆոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Վահե Մովսիսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Վ. Մովսիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Տեղի ունեցածը սպանություն է,  դժբախտ պատահար, թե ինքնասպանություն՝ պարզ կլինի նախաքննության ընթացքում:

 Քննիչի որոշմամբ նշանակվել է  դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանությունն  ու քննչական բաժինը նույնպես  պարզում են մահացածի ինքնությունը:

Օպերատիվորեն  ժամանել է նաև  ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր